Բաժիններ՝

Արտյոմ Միկոյան. «Մի օր ինքնաթիռներն առանց թևերի են լինելու»

«Ինձ հաճախ են հարցնում, թե ինչն է ամենակարևորն ավիակոնստրուկտորի գործում, ինչ է նրան պետք ինքնաթիռներ ստեղծելու համար: Ես այդ հարցին մի պատասխան ունեմ՝ նրան անհրաժեշտ է երազելու կարողությունը»:
Արտյոմ Միկոյան

Հանրահայտ ՄիԳ ռազմական օդանավերի ստեղծողը մեր հայրենակիցն է՝ աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ Արտյոմ Միկոյանը (1905-1970թթ.): Միկոյանի գլխավորությամբ մշակված ինքնաթիռներով սահմանվել են 55 համաշխարհային ռեկորդներ, որոնց զգալի մասը դեռևս մնում է չգերազանցված: ՄիԳ մակնիշի ռազմական և քաղաքացիական ինքնաթիռներն ամենալայն կիրառումն ունեն աշխարհում նաև այսօր:

Artyom Mikoyan (33)

Artyom Mikoyan (31)

Կարդացեք նաև

Artyom Mikoyan (30)

Artyom Mikoyan (36)

Artyom Mikoyan (26)

Արտյոմ Միկոյանը ԽՍՀՄ-ում ռեակտիվ ավիացիայի հիմնադիրներից է: Նա հայտնի կոմունիստական գործիչ Անաստաս Միկոյանի կրտսեր եղբայրն էր: Ասում են, որ այդ բարեկամական կապն ամբողջ կյանքում «հետապնդել է» կրտսեր Միկոյանին: Շրջանառվող տեսակետների համաձայն՝ «վերևներից» ծանոթ ունենալն այդպես էլ թույլ չի տվել Միկոյանին կայանալու` որպես տաղանդավոր ավիակոնստրուկտոր: Կան նաև այլ տեսակետներ, համաձայն որի՝ Միկոյանն առանց իր եղբոր հեղինակության չէր կարողանա իրականացնել ՄիԳ-ի կառուցումը:

Artyom Mikoyan (29)

Artyom Mikoyan (28)

www.richard-seaman.com

Artyom Mikoyan (25)

1937 թվականին Ժուկովսկու անվան Ռազմաօդային ակադեմիան ավարտած Միկոյանն աշխատանքի է անցնում մոսկովյան N1 ավիագործարանում, որտեղ արտադրվում էին Ի-15 և Ի-16 ռազմական ինքնաթիռները: 1939 թ. Միկոյանը ստանում է իր առաջին ինքնուրույն առաջադրանքը. նա ընտրվում է Ի-153 «Չայկա» ինքնաթիռի կառուցման աշխատանքների ղեկավար: Նույն թվականին Միկոյանին և Վլադիմիր Գուրևիչին է հանձնվում գլխավորելու ավիագործարանի բաժիններից մեկը:

Բաժինը պետք է զբաղվեր Ի-200 կործանիչի նախագծմամբ, որը հետագայում վերանվանվեց ՄիԳ-1: 1939թ. ամբողջ բաժինն է վերանվանվում «ՄիԳ»` Միկոյան և Գուրևիչ:

Artyom Mikoyan (24)

Artyom Mikoyan (22)

Artyom Mikoyan (21)

Artyom Mikoyan (20)

Բոլոր ՄիԳ ինքնաթիռներն ի սկզբանե նախագծվել էին երկրից 6000 մետր և ավելի բարձրության վրա թռիչքի մաքսիմալ արագությամբ օդային մարտեր տանելու նպատակով:

1940 թ. ապրիլի 5-ին ՄիԳ-1-ը օդ բարձրացավ: Ավիակոնստրուկտորների առաջնեկի արագությունը 628 կմ/ժ էր, իսկ երկրից բարձրությունը՝ 6900 մետր: Արդեն մեկ ամիս անց՝ տոնական մայիսի 1-ին, ՄիԳ-1-ն անցավ Կարմիր հրապարակի վրայով:
Միևնույն ժամանակ՝ 1940 թ., բարելավելով ՄիԳ-1-ը՝ ավիակոնստրուկտորները ստանում են ՄիԳ-3 մոդելը, որը կիրառվել է Հայրենական պատերազմի ժամանակ: ՄիԳ-3 կործանիչի արագությունը հասնում էր 640 կմ/ժ-ի:

Artyom Mikoyan (17)

Artyom Mikoyan (19)

Artyom Mikoyan (27)

Artyom Mikoyan (35)

Այս ինքնաթիռի համար Միկոյանը պարգևատրվել է Լենինի շքանշանով: Թեև պատերազմի ընթացքում ՄիԳ-3-ի որոշակի հաջողություններին (խորհրդային հայտնի օդաչու Ալեքսանդր Պորիշկինն իր առաջին ռազմական հաղթանակը տարել է հենց ՄիԳ-3-ի ղեկին), հրթիռը շուտով հանեցին արտադրությունից՝ ՄիԳ-ի տեխնիկական խնդիրների պատճառով:

Միկոյանը շատ էր անհանգստանում, երբ իր ինքնաթիռների մոտ խնդիրներ էին հայտնաբերվում: Ասում են, որ մի օր ավագ եղբայրը՝ Անաստաս Միկոյանը, նկատել է. «Ծերացել ես, Արտեմ»: Ի պատասխան` կրտսեր Միկոյանն ասել է. «Աշխատանքս այդպիսին է, Անաստաս: Նյարդային աշխատանք է…»:

Artyom Mikoyan (32)

Շուտով Միկոյանի գլխավորությամբ ստեղծվում է ՄիԳ-9 մոդելը՝ ԽՍՀՄ առաջին ռեակտիվ կործանիչը, որն ուներ ղեկավարման որոշակի բարդություններ, և այդ պատճառով ինքնաթիռի հետագա արտադրությունը կասեցվեց:
1947 թ. արտադրվում է «ինքնաթիռ-զինվոր» ՄիԳ-15 մոդելը: 1950-ականների առաջին կեսին այս ինքնաթիռը լավագույնն էր աշխարհում:

ԽՍՀՄ-ում արտադրվեց 11073 հատ ՄիԳ-15 ինքնաթիռ: ՄիԳ-15-ը նախատեսված էր ռմբահարության համար, ուներ հզոր շարժիչ և, ի տարբերություն իր նախորդի, հեշտ էր ղեկավարման և օգտագործման հարցերում: Այս ինքնաթիռը բավականին հաջող կերպով կիրառվեց Կորեական պատերազմի ժամանակ: ՄիԳ-15-ի զարգացրած մաքսիմալ արագությունը եղել է 1042 կմ/ժ, երկրից այն բարձրանում էր 15200 մետր: ՄիԳ-15-ին հաջորդեցին ձայնի արագությամբ շարժվող ՄիԳ-17-ը և առաջին հրթիռակիր ու առաջին գերձայնային ինքնաթիռ ՄիԳ-19-ը:

Artyom Mikoyan (15)

1959-1985 թվականներին ԽՍՀՄ-ն արտադրել է հանրահռչակ ՄիԳ-21-ը: ՄիԳ-21-ը կիրառվել է 28 երկրներում, իսկ այժմ դեռևս 18 երկիր օգտագործում են այն: Եռանկյունաթև ՄիԳ-21 ինքնաթիռը գրանցել է բազմաթիվ ռեկորդներ: Առաջինն արտադրության երկար ժամկետն է՝ 26 տարի: Ընդհանուր առմամբ արտադրվել է ՄիԳ-21-ի 11496 մոդել: ՄիԳ-21-ի արագությունը երկու անգամ գերազանցել է ձայնի արագությանը. ՄիԳ-21-ի մաքսիմալ արագությունը եղել է 2230 կմ/ժ, իսկ երկրից բարձրությունը՝ 19000 մետր: Ինքնաթիռը «հերոսացավ» Վիետնամի պատերազմի ժամանակ:

Artyom Mikoyan (18)

Artyom Mikoyan (37)

Ասում են, որ ՄիԳ-21-ը եղել է Միկոյանի ամենասիրելի մոդելը: Նոր ինքնաթիռներ պատրաստելիս Արտյոմ Միկոյանը մտածում էր, որ մի օր հնարավոր կլինի ինքնաթիռներ ստեղծել առանց թևերի: «Թռիչքի համար ինքնաթիռին թևեր այսօր պետք չեն, մեքենան կարող է ինքնուրույն օդ բարձրանալ: Պարզապես դեռ չենք կարողանում նստեցնել ինքնաթիռն առանց թևերի: Սակայն մի օր կլուծվի և այս խնդիրը: Ժամանակին մարդուն թևեր էին պետք, որ նա երկինք թռչի, այսօր նրան այդ թևերն անհրաժեշտ են երկիր վերադառնալու համար»,- ասում էր ավիակոնստրուկտորը:
Մինչև իր մահը Միկոյանը հասցնում է ևս երկու մոդել ստեղծել՝ փոփոխելի սլաքաձև թևով ՄիԳ-23 գերձայնային կործանիչ ինքնաթիռը և 29 ռեկորդ սահմանած ՄիԳ-25-ը: Վերջինիս մաքսիմալ արագությունն էր` 3000 կմ/ժ, իսկ բարձրությունը` երկրից 23000 մետր:

Այսօր Միկոյանի գործը Մոսկվայում շարունակում է «ՄիԳ ռուսական ինքնաթիռակառուցման ասոցիացիա» ԲԲԸ-ն: ՄիԳ ինքնաթիռները, չնայած խոչընդոտներին, շարունակում են արտադրվել, չէ՞ որ հենց իրենց ստեղծող Արտյոմ Միկոյանը սիրում էր շեշտել. «Երբ դժվարությունները և արգելքները թվում են անթիվ, իսկ իրավիճակն` անելանելի, ուրեմն հաջողությունն արդեն մոտ է»:

Պատրաստեց ԺԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս