ՀՀ իշխող քաղաքական համակարգը շատ նման է 1930-40-ական թթ. սիցիլիական մաֆիոզ համակարգին

«Հայաստանը համակարգի խնդիր ունի: Իմ կարծիքով` օլիգարխիական տնտեսական համակարգից անցում պիտի լինի համաժողովրդական սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությանը ներհատուկ տնտեսական համակարգի»,- 168.am-ի հետ հարցազրույցում ասաց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը:

Ըստ նրա` Հայաստանում օլիգարխիա ընդհանրապես չպետք է լինի, մինչդեռ այսօր Հայաստանի քաղաքական դաշտում ընթանում է կլանային պայքար իշխանական լծակներին և ռեսուրսներին տիրապետելու համար, իսկ համակարգի ներսում պայքարողները, դրա հետ մեկտեղ, նաև փորձում են փակել ամբողջական դաշտը, որպեսզի համակարգից դուրս գտնվող որևէ ուժ չկարողանա ոտնձգություններ կատարել համակարգի նկատմամբ:

Հայաստանի իշխող քաղաքական համակարգը, ըստ Կարապետյանի, շատ նման է 1930-40-ական թթ. սիցիլիական մաֆիոզ համակարգին, այն ոչ միայն կլանավորված է, այլև ազգավորված, քանի որ հիմնված է արյունակցական կապերի վրա:

«Ո՞րն է այսօրվա գլխավոր կարգախոսը` «Սերժ Սարգսյանը ստեղծել է մի օլիգարխի տնտեսություն»: Ի՞նչ է ասում Ծառուկյանը, որ ուժով պետք չի մտնել ուրիշի բիզնես: Սա ցույց է տալիս, որ այս ամբողջ պայքարի խնդիրն այն է, որ համակարգում ոչ թե մի մարդ վերցնի ամեն ինչ, այլ կլաններն իրար մեջ կիսեն ռեսուրսները»,- ավելացրեց Ա. Կարապետյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս