Պորոշենկոն խոստացել է, որ Ուկրաինան ձմռանն ապահովված կլինի գազով
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուկրաինական հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ երկրի բնակիչներն առաջիկա ձմռանն ապահովված կլինի գազով:
Մեկնաբանելով Միլանում վարած բանակցությունների արդյունքները՝ Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան կունենա գազ, կստանա ջերմություն: Պորոշենկոյի խոսքերով՝ քննարկումների ժամանակ ռուսական կողմը պնդել է ողջ տարում 1000 խորանարդ մետրի համար 385 դոլարի վրա.
«Մենք խոսել ենք այն մասին, որ պետք է լինի երկու գին. ձմեռային գին, երբ պահանջարկն աճում է, և ամառային գին, երբ պահանջարկն ընկնում է: ԵՄ-ի հետ մեր համատեղ առաջարկը կայանում է հետևյալում. 325 դոլար՝ ամռանը, 385 դոլար՝ ձմռանը»:
Պորոշենկոն հայտարարել է, որ արդյունքում որոշվել է մինչև 2015 թվականի մարտի 31-ը ֆիքսել 1000 խորանարդ մետրի դիմաց 385 դոլար գին, ռուսական կողմը համաձայնվել է դրան: Հոկտեմբերի 21-ին Բրյուսելում կանցկացվեն Ուկրաինայի, Ռուսաստանի ու ԵՄ-ի բանակցությունների հերթական փուլը: