Մենք չենք կարող կորցնել Ուկրաինան. Սերգեյ Լավրով
Ռուսական НТВ հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման խնդրին.
«Մենք չենք կարող կորցնել Ուկրաինան: Ուկրաինան մեզ համար ամենամոտ, եղբայրական ժողովուրդ է, որը մեզ հետ ունի պատմական, մշակութային, աշխարհայացքային, քաղաքակրթական արմատներ՝ էլ չխոսած լեզվի ու գրականության մասին:
Մեր երկու երկրների նախագահների միջև ներկայիս հարաբերությունները հաստատում է, որ մենք ամեն դեպքում կգտնենք ներկայիս ճգնաժամից դուրս գալու ուղին»: Լավրովը խոստովանել է, որ Պյոտր Պորոշենկոն Ուկրաինայի ընտրված նախագահ է, և որ Վլադիմիր Պուտինը նրա հետ կանոնավոր երկխոսության մեջ է: