Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասը ժամանել է Անկարա
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասը երեկ ժամանել է Անկարա: Անկարայի օդանավակայանում լրագրողների հետ զրույցում Բասսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Թուրքիան բազմամյա ռազմավարական գործընկերներ են:
Բասսը գոհունակություն է հայտնել իր նշանակման կապակցությամբ. «Ես քանիցս եղել եմ Թուրքիայում, սիրում եմ այդ երկրները և ուրախ եմ, որ այժմ աշխատելու եմ այստեղ»: Բասսի դիվանագիտական կարիերան սկսել է 1988 թվականին:
2009-2012 թվականներին Բասսը եղել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան, իսկ 2012-2014 թվականներին՝ ԱՄՆ պետդեպարտամենտի գործադիր քարտուղար: Ընթացիկ տարվա սեպտեմբերին ԱՄՆ Սենատը հաստատել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: