Վրաստանը տնտեսական աճի ցուցանիշով Հայաստանից առաջ է անցել
Վրաստանի տնտեսությունն այս տարի ավելի քան 2 անգամ ավելի արագ է աճում, քան Հայաստանի տնտեսությունը: Դա է վկայում պաշտոնական վիճակագրությունը: Վրաստանի վիճակագրական ծառայությունը դեռևս հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի ՀՆԱ աճի ցուցանիշը և, ըստ այդմ, 2014 թ. առաջին 3 ամիսներին գրանցվել է 7.1% աճ՝ նախորդ տարվա նույն ժամնակաշրջանի համեմատ: Մինչդեռ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ մեր երկրում ՀՆԱ-ն առաջին եռամսյակում աճել է ընդամենը 3.1%-ով: Վերլուծաբանների գնահատականներով՝ սա պայմանավորված է երկրներում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքով, մասամբ նաև արտաքին գործոնների ազդեցության արդյունք է:
Մինչդեռ, նշենք, որ 2013թ-ին ՀՀ-ոմ ՀՆԱ-ն աճել էր 3.5%-ով, 2012-ին՝ 7.2%-ով, իսկ Վրաստանում ՀՆԱ աճը ավելի ցածր է գրանցվել՝ համապատասխանաբար 3.2% և 6.2%: