Բաժիններ՝

Ինչպե՞ս չորացնել թրջված կոշիկները

Շուտով կսկսեն անձրևային եղանակները, որոնց ընթացքում սովորաբար տուն ենք վերադառնում թրջված կոշիկներով: Եթե կրկին տանից դուրս գալու անհրաժեշտություն է առաջանում և այլ՝ ավելի հարմրար կոշիկներ չենք գտնում, ստիպված ենք լինում նորից նույն կոշիկները հագնել:

Բայց դրանք արդեն թրջված են: Ինչպե՞ս վարվել: Հարկավոր է կոշիկների մեջ դնել վառած էլեկտրական լամպ (40 կամ 60 վատտ հզորությամբ): Ճիշտ է, կաշին չի սիրում այդքան արագ չորացում, բայց այդ ձևով կոշիկները շուտ են չորանում:

Մի փոքր ավելի դանդաղ (30 րոպե-1ժամ), բայց կաշվի համար անվնաս ձև ևս կա. կոշիկները կչորանան, եթե դրանցից յուրաքանչյուրի մեջ դնեք փոքրիկ տոպրակներում լցված տաքացրած աղ:

Տուն մտնելուց անմիջապես պետք է կոշիկները մաքրել, անհրաժեշտության դեպքում՝ մածուկ քսել: Բայց հիշեք, մածուկի մեծ քանակությունից կոշիկը փչանում է, կաշին` ճաքճքում:

Խոնավ կոշիկները չի կարելի չորացնել ջեռուցիչի մոտ: Նախ պետք է կեղտոտ կոշիկները լվանալ սառը ջրով (բայց ոչ կաշվե կոշիկները), հետո մեջը մտցնել ճմրթված թերթ: Մի քանի ժամ հետո թերթը կներծծի ավելորդ խոնավությունը:

Եթե կոշիկները չորանալուց ճռճռում են, ներբանների եզրերին կաթեցրեք մի քիչ օլիֆ (վուշաձեթ) կամ գիշերը դրեք թաց գորգի վրա:

Կոշիկների, գոտիների, լաքե մյուս իրերի գեղեցիկ տեսքը պահպանելու համար դրանք պետք է շփել գերչակի ձեթով, իսկ այնուհետև փափուկ լաթով շփել մինչև կաշվի փայլելը:
Հին կոշիկների կաշին կարելի է թարմացնել, այն շփելով բևեկնի և 3-4 կաթիլ կաթի խառնուրդի մեջ թրջած լաթով: Շփելուց հետո կոշիկների քսուք քսել և փայլեցնել թավշե կտորով:

Որպեսզի կոշիկները ջուր չներծծեն, կարերի երկայնքով վուշի կամ գերչակի ձեթ քսեք:

Թարգմանությունը՝ 168.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս