Բաժիններ՝

Միքայել Մելքումյանի կարծիքով՝ Հայաստանը շատ վնասներ չի կարող կրել պատժամիջոցների հետևանքով.

Moody’s Investors Service վարկանիշային ընկերության մասնագետները գտնում են, որ ԱՄՆ-ի և Եվրամիության նոր պատժամիջոցները Ռուսաստանի դեմ ճնշում են գործադրում տնտեսական աճի երկարաժամկետ պոտենցիալի վրա և կարող են վատթարացնել ՌԴ ֆիսկալ արտաքին դիրքերը, որոնք հանդիսանում էին այս երկրի վարկունակության հիմնական ուժեղ կողմերը։ Ներդրողների հետաքրքրության կորստի հետ մեկտեղ, վերլուծաբանները կանխատեսում են Ռուսաստանից կապիտալի արտահոսքի մեծացում, ռուբլու հետագա թուլացում, գնաճի տեմպի արագացում և, ընդհանուր առմամբ, ՌԴ տնտեսական խնդիրների ավելի խորացում:

Սակայն, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանի կարծիքով, Ռուսաստանը կարող է զգալիորեն մեղմել պատժամիջոցների ազդեցությունը: 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ՌԴ-ն ներկայումս բանակցություններ է վարում Չինաստանի, Սինգապուրի, Վիետնամի և Հարավ արևելյան Ասիայի զարգացող երկրների հետ և, կարծես, նոր իրավիճակում մոբիլիզացվում է, որպեսզի փոխհատուցի պատժամիջոցներն իր նկատմամբ. «Դա բավականին թեթևացնում է պատժամիջոցների ազդեցությունը: Այդ տարածաշրջանում շուկաները շատ մեծ են և միայն Շանհայում ու Հոնկոնգում 1200 վերազգային կորպորացիաներ կան, որոնց հետ հարաբերությունները պատժամիջոցներից դուրս են»:

Ըստ Մելքումյանի՝ ԵՄ-ն էլ լուրջ կորուստներ է կրելու պատժամիջոցներից, որովհետև եթե նավթի կամ գազի հետ կապված արգելափակումներ է դնում, դա նաև ազդում է իր վրա, իսկ ՌԴ-ն, օրինակ, միսը բերում է Բրազիլիայից, պտուղները՝ Թուրքիայից, այսինքն՝ այլընտրանքային ուղիներ է գտնում:

«Հայաստանն էլ այստեղ ինչ-որ չափով կարող է օգտվել: Պատահական չէ, որ ՀՀ կառավարության վերջին նիստում արտահանումից եկած գերավճարների գծով 4-րդ եռամսյակի 3 մլրդը տեղափոխեցին 3-րդ եռամսյակ: Այսինքն՝ որոշակի աշխուժացում, այլընտրանքային խողովակներ փորձումեն աշխատացնել: Բայց ես կարծում եմ, որ այդ պատժամիջոցները չեն կարող երկարատև բնույթ ունենալ, ուեթե ոչ ԱՄՆ համար, ապա ԵՄ շատ ձեռնարկությունների համար, օրինակ, միլիարդավոր եվրոների ապրանք ՌԴ ճանապարհին է եղել՝ երկաթուղային փոխադրումներին,և դրանք սառեցվել են, ապրանքը մնացել է ճանապարհին ու հիմա կես գնով վաճառում են, որ չփչանա: Այսինքն՝ երկուստեք խնդիրեն են, որ կյանքը ցույց կտա, թե ինչի կհանգի»,- ասաց Մելքումյանը:

Պատգամավորի կարծիքով՝ ՀՀ-ն շատ վնասներ չի կարող կրել այս պատժամիջոցների հետևանքով. «Ռուսական կապիտալով մի շարք բանկեր այնքան էլ վատ վիճակում չեն, բայց ես չեմ կարող դա պնդել, որովհետև ներքին և արտաքին աուդիտի կարիք է պահանջվում, բայց որ արտահանման առումով ՀՀ-ն կարող է օգտվել, դա փաստ է: Բայց մեր գյուղատնտեսական կարողությունները ինչքանով էին պատրաստ այդ ընդլայնմանը, ես չեմ կարող ասել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս