«Արմավիա»-ն վճարում է չբողոքողնրին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Արմավիա» ավիաընկերությունն արդեն սկսել է նախկին աշխատակիցների աշխատավարձերի վճարման գործընթացը։

Ընդ որում, աշխատավարձեր ստացել են այն աշխատակիցները, ովքեր դատի չեն տվել ընկերությանը։

Այս մասին «ժողովուրդ»-ը տեղեկացավ ընկերության նախկին աշխատակիցներից. «Ոչ բոլորն են ստացել իրենց աշխատավարձերը։Կան մարդիկ, որոնց նույնիսկ վերջնահաշվարկը չի արվել։ Բայց օդաչուներից դեռ ոչ ոք չի ստացել, միայն բորդուղեկցորդներն ու ինժեներները»։

«ժոդովուրդը» ընկերության ֆինանսների գծով տնօրեն Հրայր Սահակյանից փորձեց պարզել, թե նախկին աշխատակիցներին ո՞ւմ միջոցներով են վճարել աշխատավարձերը. «Ընկերության սեփականատիրոջ միջոցներով են վճարվել այդ աշխատավարձերը։ Իսկ մյուսների մասով տեղյակ չեմ, թե երբ և ինչքան կվճարվի»։

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031