 
                        «Անասուն ես», «կով ես». Բնապահպանության նախարարը աշխատակիցներին դիմում է կենդանիների անուններով. «Ժողովուրդ»
 
                                    «ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը շատ վատ «սովորություն» ունի՝ աշխատակիցներին դիմում է կենդանիների անուններով, խոսում է շատ կոպիտ, վիրավորական բառեր հնչեցնում նրանց հասցեին»-գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.
Մեզ հասած տեղեկություններով՝ անգամ վերջերս նախարարության երկարամյա և մոտ 60 տարեկան աշխատակիցներից մեկի վրա բղավել է ու նրան «ոչխար» անվանել:
Եվ ընդհանրապես, աշխատակիցների հետ խոսում է «արա» դիմելաձևով «անասուն ես», «կով ես» բառերով: Նախարարության աշխատակիցները չեն կարողանում հասկանալ, թե ինչու է վերջին նորանշանակ նախարարը նման վարքագիծ դրսևորում: Այնպիսի տպավորություն է, որ Արամայիս Գրիգորյանը բնապահպանության ոլորտից տեղյակ է միայն կենդանիների տեսակներին:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        