
Սուրբ Սոֆիան մզկիթ դարձնելը չի վերածվի մուսուլմանների ու քրիստոնյաների դիմակայության. Գյորմեզ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի կրոնական հարցերով նախարար Մեհմեթ Գյորմեզը հայտարարել է, որ Սուրբ Սոֆիա թանգարանը մզկիթի վերածելը չպետք է գնահատվի որպես մուսուլմանների ու քրիստոնյաների միջև դիմակայություն:
Գյորմեզի խոսքերով՝ տվյալ հարցն անհրաժեշտ է դիտարկել բացառապես իսլամի տեսանկյունից: Նա ընդգծել է, որ ներկա դրությամբ Բալկանյան մի շարք երկրնում առկա են իսլամական հարյուրավոր սրբավայրեր, որոնք, սակայն, չեն գործում ըստ իրենց նշանակության:
Նախորդ տարվա նոյեմբերին ընդդիմադիր պատագամավոր Յուսուֆ Հալաչօղլուն հայտարարել էր, թե Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի թանգարանը պետք է գործի որպես մզկիթ՝ հավելելով, որ Թուրքիայում կան ուժեր, որոնք չեն ցանկանում դա:
Հիշեցնենք, որ 324 թվականին կառուցված, մոտ 56 բարձրությամբ Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի կարգավիճակ է ստացել 1935 թվականին, իսկ 1985 թվականին ընդգրկվել է UNESCO-ի Համաշխարհային ժառանգությունում: