Նոր օֆշորային սկանդալ «ԱրմենՏելի» շո՞ւրջ. «ՀԺ»

«ԱրմենՏելի» նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի նկատմամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործը, որի շրջանակներում նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել, մեր ունեցած տեղեկություններով, չափազանց ուշագրավ նախապատմություն ունի»- գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

Արտերկրից Հայաստան կատարվող հեռախոսազանգերի սպասարկման դիմաց «Արմենտելը» գումարներ էր ստանում օտարերկրյա օպերատորներից: Մեր տեղեկություններով, այդ գումարները, «ԱրմենՏելի» հաշվին նստելու փոխարեն, փոխանցվում էին օֆշորային գոտում գրանցված մի ընկերության հաշվին:

2009-2012 թվականների ընթացքում, երբ Կլիմկոն դեռ ղեկավարում էր «Արմենտելը», ընդհանուր առմամբ, այդ միջոցով «անհետացել է» հարյուրավոր միլիոն դոլար, ըստ որոշ տեղեկությունների՝ նույնիսկ 500 միլիոն:

Սակայն, ամենաուշագրավն այն է, որ այդ հսկայական գումարները, որոնցից նաեւ պետք է հարկեր վճարվեին, չէին կարող աննկատ անհետանալ: Դրա մասին քաջատեղյակ են եղել ՀՀ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ նույնիսկ, ըստ մեր աղբյուրների, անձնական շահագրգռվածություն են ունեցել, որպեսզի այդ գումարները անհետանան:

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս