Բաժիններ՝

Վրաստանի ԿԸՀ-ը պատրաստ է ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլի անցկացմանը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ԿԸՀ-ն ավարտել է ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլի անցկացման նախապատրաստական գործընթացը: Այս մասին հայտարարել է ԿԸՀ-ի մամլո խոսնակ Էկա Ազարաշվիլին:

ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլն անցկացվելու է հուլիսի 12-ին, դրա ժամանակ Վրաստանի բնակիչներն ընտրելու են 8 քաղաքապետի և 13 շրջանային իշխանությունների ղեկավարների: Ազարաշվիլին մանրամասնել է, որ քվեաթերթիկների տպագրումը գրեթե ավարտված է, և ներկա դրությամբ դրանք տեղափոխում են ընտրատեղամասեր:

Երկրորդ փուլի համար 28 օկրուգում բացվելու է 1525 ընտրատեղամաս: Հուլիսի 12-ին Վրաստանի քաղաքացիները մասնավորապես ընտրելու են Թբիլիսիի, Բաթումի, Ռուսթավիի, Փոթիի, Գորիի, Մցխեթի, Օզուրգետիի ու Տելավիի քաղաքապետերին:

2-րդ փուլի անցկացումն անհրաժեշտ դարձավ այն բանից հետո, ինչ թեկնածուներից որևէ մեկին չհաջողվեց հավաքել բացարձակ մեծամասնություն (50 տոկոս +1 քվե): Հունիսի 15-ին անցկացված առաջին փուլի քվեարկության արդյունքներով առաջատարն իշխող «Վրացական երազանք» դաշինքն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031