«Խնդրում և պահանջում եմ մոռանալ քառյակին, նրանք առևտրականներ են». 1in.am

«Արցախը Հայաստանն է և վերջ» կոմիտեի անդամ, Արցախի ԱԺ անկախ պատգամավոր Վահան Բադասյանի կարծիքով՝ ոչ ոք իրավունք չունի առևտուր անել Արցախի հարցով, և Հայաստանը չպետք է անդամագրվի այնպիսի միությանը, որը կարող է Հայաստանի և Արցախի միջև անցակետ դնելու հարց առաջացնել կամ խաթարել Արցախի անվտանգությունը: «Արցախի վրա ոչ ոք իրավունք չունի առևտուր անել, Արցախը վաղուց Հայաստանն է, և վերջ: Մենք մեր ազգային էներգիան, ջանքերը, արյունը դրա համար ենք թափել 88 թվականին: Հիմա մենք կորցրել ենք մեր ինքնիշխանությունը․ ճիշտ է՝ միջազգային հանրությունը չի ճանաչում, բայց Արցախը Հայաստանն է»,- 1in.am-ի հետ զրույցում ասել է նա:

Վահան Բադասյանի դիտարկմամբ՝ եթե իշխանությունները խաղաղ երկխոսությամբ չեն պատկերացնում հարցի լրջությունը, ապա պետք է հրապարակային պայքարել․ «Բանը հասել է հրապարակային պայքարի՝ հանրահավաքների: Հիմա հարցն այն է, որ այլևս երկխոսություններ պետք չեն, հարցը հասել է ազգային հանրահավաքային ալիքի»:

Հարցին, թե հանրահավաքներ նախատեսում են անել Արցախո՞ւմ, թե՞ Հայաստանում, Վահան Բադասյանն ասել է․ «Միահամուռ ուժերով դա պետք է լինի: Հիմա Հայաստանում շատ խնդիրներ կան, օրինակ՝ էլեկտրաէներգիայի թանկացումը: Առհասարակ՝ ռուսական կայսրության ներկայացուցիչները կեղեքում են Հայաստանը, իսկ ՀՀ իշխանությունները հլու-հնազանդ ենթարկվում են նրանց: Տեսա՞ք, թե էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ուղղված բողոքի ալիքը ինչի հանգեցրեց Երևանում, ինչ ավարտ ունեցավ… Ըստ իս՝ ողբերգալի էր…»:

Հարցին, թե իրե՞նք էլ են պատրաստվում քառյակի նման այդ խնդիրների դեմ պայքարել աշնանը, նա պատասխանել է. «Հայաստանում կխնդրեի մոռանալ այդ չորս ուժերին, խնդրում ու պահանջում եմ մոռանալ նրանց մասին, նրանք բոլորը մեկը մյուսի տարբերությամբ առևտրականներ են: Նրանցից ոչ մեկը ռեալ ընդդիմադիր կեղցվածք չունի: Եթե նրանք են ուզոմ հանրահավաքներ անել, ապա նրանք շեղում են հասարակության ուշադրությանը…»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս