
Կահիրեի մետրոպոլիտենի 4 կայարանում պայթյուններ են գրանցվել

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան մի քանի պայթյուն է գրանցվել Կահիրեի մետրոպոլիտենում: Դրանց հետևանքով տուժել է երկու մարդ: Ինքնաշեն պայթուցիկ սարքերը պայթել են Եգիպտոսի մայրաքաղաքի կենտրոնական ու հյուսիսային հատվածներում գտնվող 4 կայարաններում:
Դրանից հետո կասեցվել է ստորգետնյա երթևեկությունը: Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու իրավապահ մարմինների աշխատակիցները: Ահաբեկչությունների պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել: Սակայն տեղի ԶԼՄ-ները հայտնել են, որ պայթյունների հետևում կանգնած են նախկին նախագահ Մոհամմեդ Մուրսիի կողմնակիցները: