
ԵՄ-ի Խորհուրդը հավանության է արժանացրել Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի Խորհուրդն ավարտել է հունիսի 27-ին Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու տեխնիկական նախապատրաստությունը: Այս մասին նշված է այսօր Լյուքսեմբուրգում Ուկրաինայի հարցով ԵՄ-ի Խորհրդի նիստի արդյունքներով տարածված հայտարարությունում:
Դրանում նշված է, որ ԵՄ-ի Խորհուրդն այսօր ընդունել է ԵՄ-ի իրավունքներն ու հնարավորություններն ընդլայնող իրավական ակտերը՝ ստորագրելու համար Ասոցացման համաձայնագրի այն մասերը, որոնք դեռ ստորագրված չեն:
ԵՄ-ի Խորհուրդը նաև հավանության է արժանացրել այդ համաձայնագրերի մասերի ժամանակավոր կիրառումը, քանի որ ԵՄ-ի անդամ 28 երկրների կողմից դրա վավերացումը տևական գործընթաց է:
Փաստաթուղթը ստորագրվելու է հունիսի 27-ին՝ ԵՄ-ի Խորհրդի նիստում: ԵՄ-ի անունից այն կստորագրեն Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը, Եվրահանձնաժաղովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն և ԵՄ-ի անդամ բոլոր երկրների ղեկաարները: Ուկրաինական կողմից փաստաթուղթը ստորագրելու է անձամբ նախագահ Պյոտր Պորոշենկոն: