Բաժիններ՝

ԵՄ-ի Խորհուրդը որոշել է բեռնարգելք դնել Ղրիմից ապրանքների ներկրման վրա

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի Խորհուրդը որոշել է արգելել Ղրիմից ապրանքների ներկրումը ԵՄ: Այս մասին ռուս լրագրողներին հայտնել է Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ հունիսի 23-ին ԵՄ-ի Խորհուրդը դիտարկելու է Ռուսաստանին Ղրիմի միացումը չճանաչելու ռազմավարությունը: Եվրահանձնաժողովը գնահատում է Ուկրաինայից Ղրիմի անջատման իրավական հետևանքները և առաջարկում է տնտեսական, առևտրային ու ֆինանսական սահմանափակումներ՝ դրանց դանդաղ կիրառմամբ:

ԵՄ-ը մասնավորապես մտադիր է մինչև հունիսի վերջ բեռնարգելք դնել Ղրիմից գինու և այլ ապրանքատեսակների ներկրման վրա՝ կապված թերակղզին Ռուսաստանին միացնելու հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30