Բաժիններ՝

Լավրովը հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի նոր գործընկերոջ հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի նոր գործընկեր Պավել Կլիմկինի հետ և քննարկել է փոխգործակցության հեռանկարներն ու Ուկրաինայում տիրող իրավիճակը:

Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում, ըստ որի՝ Լավրովի ու Կլիմկինի հեռախոսազրույցը հաջորդել է երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Պյոտր Պորոշենկոյի հեռախոսազրույցին (19.06.2014):

Հեռախոսազրույցի ժամանակ Լավրովը հույս է հայտնել, որ Կլիմկինն Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնում կնպաստի Ռուսաստանի ու Ուկրաինայի արտգործնախարարությունների կառուցողական փոխգործակցությանը:

Կողմերը քննարկել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորումը ապրիլի 17-ի Ժնևյան հայտարարության համատեքստում: Լավրովը կարևորել է Ուկրաինայում հակամարտության շուտափույթ ապաէսկալացումը, լարվածության թուլացումը, նրա բոլոր քաղաքացիների անվտանգության ապահովուոմը, համազգային լայն երկխոսության մեկնարկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30