Ընդդիմությունը փորձեց տապալել ԱԺ նիստը. քվորում չկար
Այսօր Ազգային ժողովի նիստը բավականին աղմակալից մեկնարկեց: Նախ քվորում չէր ապահովվել՝ ներկա էր միայն 63 պատգամավոր: Բացակայում էին ոչ իշխանական ուժերի պատգամավորները: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ գործոմ է 3-ժամյա ռեժիմը:
«Հիմա մենք իրանց դատի տա՞նք»,- իր վրդովմունքը չթաքցրեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Շուրջ 30 րոպե անց քվորումն արդեն ապահովված էր:
«Մի քանի րոպեների համար այդքան ջանքեր պետք չէր: Ձեռնարկումը, կարծում եմ, մի նպատակ ունի՝ ձախողել ԱԺ աշխատանքը»,- ասաց Գ.Սահակյանը և ուշացողների համար հայտնեց, որ նիստերը սկսվում են ժամը 11:00-ից և, եթե այսպես գնա, նիստ կլինի և՛ուրբաթ, և՛ շաբաթ, և՛ երկուշաբթի, և՛ երեքշաբթի:
Այժմ ԱԺ նիստում քննարկվում է «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրինագիծը, որի քննարկումը երեկ խափանվել էր Ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի ուշացման պատճառով: