
Ուկրաինայի արևելքում հակաահաբեկչական գործողության ժամանակ զոհվել է 147 ուկրաինացի զինծառայող

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկրի արևելքում տարվող հակաահաբեկչական գործողության ժամանակ զոհվել է 147 ուկրաինացի զինծառայող:
Այս մասին Ուկրաինայի խորհրդարանի՝ առողջապահության հարցերով հանձնաժողովի նիստում հայտարարել է ՊՆ-ի ռազմա-բժշկական դեպարտամենտի պետ Վիտալի Անդրոնատին: Նրա խոսքերով՝ վնասվածք ստացածների թիվը կազմում է 92, իսկ վիրավորներինը՝ 267: 13 զինվորական գտնվում է ծանր վիճակում:
Վիրավորներից մեկը մահացել է ստացած վերքերից: Վիտալի Անդրոնատին բժշկական գույքով զորամասերն աապահովված են 84 տոկոսով, դեղորայքով՝ 87 տոկոսով, վիրակապման միջոցներով՝ 93 տոկոսով, բժշկական սարքավորմամբ՝ 78 տոկոսով, անհետաձգելի բուժօգնությամբ՝ 86 տոկոսով, բժշկական տեխնիկայով՝ 100 տոկոսով: