Բաժիններ՝

ԱՄՆ-ն «Ջորջ Բուշ» ավիակիրն ուղարկել է Պարսից ծոց

ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հրամայել է Պարսից ծոց ուղարկել «Ջորջ Բուշ» ավիակիրը, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Պենտագոնի հայտարարությունը:

Ավիակիրին կուղեկցեն «Philippine Sea» եւ «Տրակստան» հրթիռային հածանավերը: Ռազմանավերը Պարսից ծոց ուղարկելու որոշումը կայացվել է` իրաքյան իշխանություններին ապօրինի զինված խմբավորումների դեմ պայքարում օգնելու համար: Ռազմանավերը ծոց կմտնեն այսօր:

«Տվյալ որոշումը գերագույն գլխավոր հրամանատարին մանյովրի լրացուցիչ հնարավորություն կտա: Եթե անհրաժեշտություն առաջանա պաշտպանել Իրաքում ԱՄՆ-ի շահերը»,-նշվում է Պենտագոնի հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30