Բաժիններ՝

Ադրբեջանում զինծառայողը կրակել է ծառայակցի վրա

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանում զինծառայողը վիրավորել է իր ծառայակցին: Միջադեպը գրանցվել է Ներքին զորքերի զորամասերից մեկում, ուր զինծառայող Ալլահվերդի Գուլիևը, խախտելով զենքի հետ վարվելու անվտանգության կանոնները, կրակել է իր ինքնաձիգից:

Գնդակը դիպել է նրա ծառայակից Զահիդ Աբդուլաևին: Ադրբեջանի Ներքին զորքերի մամլո ծառայությունը հաստատել է այդ փաստը: Հաղորդվում է, որ Զահիդ Աբդուլաևի վերքը ծանր չէ, նրա վիճակը ներկայումս կայուն է: Տարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս