«Ժամանակին մենք ամբողջ լրջությամբ չգնահատեցինք Զորի Բալայանի հայտնի նամակը: Զորի Բալայանը Հայաստանում ոչինչ չի նշանակում, սակայն Ադրբեջանում նա ընկալվում է` որպես ղարաբաղյան շարժման խորհրդանիշ, հայկական ազգայնականության հայր (…) Եվ ռուս-ադրբեջանական առևտրի ընթացքում այդ «խորհրդանիշը» բաց նամակ է գրում, որտեղ, ըստ էության, ասում է, որ Ղարաբաղը Ռուսաստանինն է, այսինքն` Ռուսաստանը կորոշի Ղարաբաղի ճակատագիրը: Սա ռուսական կողմի համար շատ կարևոր խաղաքարտ էր, որպեսզի ադրբեջանցիներին ասեն, որ Ղարաբաղի հարցի շուրջ տեղի ունեցող առևտուրն իրենց հետ է պետք անել»,- նշեց Ս. Դանիելյանը:
«Այնքան էլ կոռեկտ չէ բարձրացնել պարտավորությունների խախտման հարցը, իմ կարծիքով` պայմանագրում կետ չկար, որ գինը 5 տարի չի փոխվելու: Իսկ այն, ինչ ժողովրդին խոստացել են քաղաքական գործիչները, այլ պատմություն է, իսկ առևտրային ընկերությունների միջև ստորագրված պայմանագիրը` այլ: «Գազպրոմը» խոստում չի տվել, որ գազի գինը 5 տարի չի փոփոխվելու, բայց Հայաստանին հարմար գին տրամադրելու պայման դրվել է, և այն պահպանվել է»,- 168.am-ին ասել է Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են խախտվել պայմանավորվածությունները գազի գնի շուրջ, այն դեպքում, երբ անգամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր հայտարարել (ԵԿՄ համագումար, 15 փետրվարի, 2014թ.), թե գները 5 տարի կայուն կմնան:
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկման ժամանակ ընտրական իրավունքի և ընտրական համակարգի ընտրության հարցին անդրադառնալով` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ եթե իսկապես ցանկություն կա ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու, ապա պետք է հրապարակել ընտրությունների մասնակիցների ցուցակները:
Երբ իշխանությունը երկրի վարկը, հեղինակությունը հասցնում է այն աստիճանի, որ նրա զինվորին սպանելը համարվում է գրեթե սովորական երևույթ, այդ դեպքում գործ ունենք իշխանության քաղաքականության տապալման համար երիտասարդների կյանքով վճարելու ողբերգական իրողության հետ: