Բաժիններ՝

Քեռին ու զարմիկը իրար հետ կոոպերացիա չեն. Լյովա Խաչատրյան

«Մի քանի հոգու կոոպերացիան չի նշանակում համայնքի կոոպերացիա, քեռին ու զարմիկը իրար հետ կոոպերացիա չեն, ես չգիտեմ նման կոոպերացիաներ»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը՝ պատասխանելվ 168.am-ի հարցին, թե արդեն գործող գյուղացիական կոոպերացիաների մասնակիցներն արդյոք գո՞հ են իրենց կարգավիճակից:

Ըստ նրա՝ եթե կոոպերացիայի նպատակն է գյուղացուն օգնել, որ ավելի նպատակահարմար օգտագործի իր հողերը, արդյունքը դրական կլինի, բայց բոլորովին չի բացառվում, որ կա երկրորդ նպատակ՝ հողերը բերել խոշորացման, որ հետո հարկեն: Լ.Խաչատրյանի կարծիքով՝ կոոպերացիաները երկակի են ընդունվում ժողովրդի կողմից:

Պատգամավորի համոզված է, որ այսօր գյուղացիներին վարկերի ամնիստիա է պետք. «Դուք գիտե՞ք մի մոնոպոլիստ, ով 30% շահույթ է ցույց տվել ու հարկեր է մուծել: Նման բան գիտե՞ք: Եթե ոչ, այդ գյուղացին ո՞նց կարող է 25-30% վարկ վերցնի ու փակի: Գոնե պետք է վարկային ամնիստիա լինի, սուբսիդավորված վարկերի ծավալը պետք է շեշտակի ավելացվի, դոտացիան պետք է ավելացվի, ինչպես բոլոր նորմալ երկրներում: Այս տարի բյուջեով որոշակի ավելացում՝ մոտ 1 մլն դրամի կա, բայց դա շատ քիչ է, պետք է շեշտակի լինի: Փոխանակ 10-20 մլն դրամի խորհրդատվություն անեն, պետք է այդ գումարը սուբսիդավորել: Այդ դեպքում այսօրվա 6000-ի փոխարեն 10-20 հազար դրամ կտայինք: Իսկ գյուղացին խորհրդի կարիք չունի, փողի կարիք ունի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս