Բաժիններ՝

«Ի՞նչ աներ նախարարը, հո զոնտիկ չէ՞ր բռնելու ծիրանի գլխին». Լյովա Խաչատրյան

Այս տարի ծիրանի բերքն անհամեմատ քիչ կլինի, քան անցած տարի: Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2013թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ գարնան սկզբին տեղի ունեցած ցրտահարությունը վնասել է հիմնականում ծիրանին, և այդ պատճառով, ինչպես նաև կարկուտի հետևանքով  սպասվում է ընդամենը 8-10 հազար տոննա ծիրանի բերք, այն դեպքում, երբ նախորդ տարի 85-88 հազար տոննա էր ստացվել:

Ս.Կարապետյանը հայտարարեց, որ ամեն դեպքում ծիրանի արտահանում կլինի և որպես իր խոսքերի ապացույց մատնացույց արեց այժմ սուպերմարկետներում վաճառվող ցոգոլը. «Ամբողջ շուկան արդեն ողողված է ծիրանի ցոգոլով, ուրեմն կա, չէ՞, ծիրան, որ ցոգոլ են վաճառում»:

ԲՀԿ-ական պատամավոր Լյովա Խաչատրյանը լրագրողների հետզրույցում նույնպես նշեց, որ ծիրան կլինի, բայց քիչ, և արտահանում էլ կլինի. «Դա չի նշանակում, որ ներքին շուկայի պահանջարկը կբավարարվի, ուղղակի լավերը կարտահանեն»:

168.am-ի հարցին, որ եթե բերքն այդքան քիչ է լինելու, ի՞նչ կարժենա ծիրանը, Լ.Խաչատրյանը կանխատեսեց՝ 1000-1500 դրամ մեկ կիլոգրամը:

«Բայց դե կարկուտ էր, ի՞նչ աներ նախարարը, հո զոնտիկ չէ՞ր բռնելու ծիրանի գլխին»,- ասաց պատգամավորը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս