Բաժիններ՝

Թրթուրներն այս տարի շարունակում են իրենց «սև գործը» Կոտայքի և Արագածոտնի մարզում

Հայաստանում անցած տարի ցանքերին վնաս հասցրած թրթուրներն այս տարի շարունակում են իրենց «սև գործը»: Ինչպես այսօր ԱԺ-ում 2013թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ տեղեկացրեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, թրթուրները շատ են եղել Կոտայքի և Արագածոտնի մարզերում, բայց անհրաժեշտ պայքարը տարվել է և այսօր վիճակը բավարար է:

Ս.Կարապետյանն այդպես էլ չկարողացավ սպառիչ պատասխան տալ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանի հարցին՝ արդյոք թրթուրների պիկն անցե՞լ է, թե՞ կրկին հնարավոր է մասսայական հարձակում:

Անդրադառնալով կարկուտի հասցրած վնասին՝ Ս.Կարապետյանը «կանխատեսեց», որ բնության այդ աղետն անխուսափելի է և ապագայում էլ դրանից խուսափել չի հաջողվի, մանսավորապես՝ ամեն տարի մոտ 200-300 համայնք է տուժում կարկուտից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս