Դեռ հույս կա Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար. Գյուլ
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Harvard Kennedy School-ում կազմակերպված կոնֆերանսի ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է նաև Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման խնդրին.
«Մենք սրտանց ենք մոտենում Հայաստանին: 2008 թվականին ես հանդիսացա Հայաստան այցելած առաջին թուրք նախագահը: Դեռ հույս կա Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար:
Նախորդ ամիս վարչապետ Ռեջեփ Էրդողանը 1915 թվականի դեպքերի ժամանակ զոհված հայերի թոռներին ցավակցական ուղերձ հղեց: 1915 թվականին Անատոլիայում շատ ցավեր են ապրել, Թուրքիան հետազոտողների առջև բացել է դրանց առնչվող իր արխիվները: Հարցի լուծման համար անհրաժեշտ է ուժեղ կամք և երկխոսություն»: