Բաժիններ՝

Կրթական ոլորտում պետբյուջեի կատարողականը 96.9%է

Կրթական ոլորտում պետական բյուջեի ծախսերը 2013 թվականին կազմել են շուրջ 103.1 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 96.9% կատարողական: Այսօր Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ – գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ ծրագրից շեղումը հիմնականում առաջացել է կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայությունների ծախսերում:

Կրթության ծախսերից շուրջ 23.7 մլրդ դրամն ուղղվել է նախադպրոցական և տարրական ընդհանուր կրթության, 48.2 մլրդ դրամը` միջնակարգ ընդհանուր կրթության ծրագրերին` գրեթե ամբողջովին ապահովելով նախատեսված ծավալը: Տարրական, հիմնական և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության բնագավառներում հանրակրթական ուսուցման ծախսերը կատարվել են 100%-ով` կազմելով շուրջ 65.6 մլրդ դրամ, որից 21.7 մլրդ դրամը կազմել են տարրական, 27.8 մլրդ դրամը` հիմնական ընդհանուր կրթության, 16.0 մլրդ դրամը` միջնակարգ ընդհանուր կրթության ծախսերը: Հանրակրթության համակարգում 2013 թվականին գործել է 1363 դպրոց 351.8 հազար աշակերտով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս