Բաժիններ՝

Աբխազական ընդդիմությունը Սուխումի ժամանակավոր քաղաքապետ է նշանակել

Apsny press-ի փոխանցմամբ՝ աբխազական ընդդիմությունը հայտարարել է Սուխումի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին: Խոսքը գնում է Սուխումի քաղաքային ժողովի նախագահ Կոնստանտին Պիլիայի մասին:

Այս մասին հայտնել է Աբխազիայի ժամանակավոր ժողովրդական խորհրդի մամլո ծառայությունը, որի ստեղծման մասին հայտարարվել է ընդդիմության կողմնակիցների հանրահավաքի ժամանակ: Պիլիան նշանակվել է երեկ ուշ երեկոյան՝ Սուխումի քաղաքային ժողովի պատգամավորների արտակարգ նիստում:

Համապատասխան որոշում ընդունելը կապված է նրա հետ, որ խորհրդարանը որոշել է անվստահություն հայտնել վարչապետին և նախագահին առաջարկել հրաժարական տալ: Մտահոգություն է հայտնվել նաև մայիսի 27-ից հանրապետության ներքաղաքական ճգնաժամի կապակցությամբ: Պաշտոնապես Սուխումի քաղաքապետն Ալիաս Լաբախուան է:

Մայիսի 29-ին Աբխազիայի խորհրդարանը նախագահ Ալեքսանդր Անկվաբին ու վարչապետ Լեոնիդ Լակերբայային առաջարկել է հրաժարական տալ: Սակայն Անկվաբը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ և պաշտոնանկ անել վարչապետին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս