Բաժիններ՝

Պենտագոնը հաստատել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի սահմանից հեռացրել է իր զորքերի մեծ մասին

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պենտագոնի ներկայացուցիչները հաստատել են, որ Ռուսաստանն Ուկրաինայի սահմանից հեռացրել է իր զորքերի մեծ մասին, սակայն կարծում են, որ նախկինի նման այնտեղ շարունակում են գտնվել ռուսական մեծաթիվ ռազմական ստորաբաժանումներ:

Պենտագոնի տվյալներով՝ ներկա դրությամբ Ուկրաինայի սահմանին կենտրոնացած է ռուսական մոտ 7 գումարտակ, մինչդեռ տվյալ շրջանում հակամարտության սկզբում այնտեղ գտնվում էր ռուսական 40.000-անոց ռազմական կոնտինգենտ:

Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Մենք տեղյակ ենք, որ ռուսական հազարավոր ստորաբաժանումներ հետ են քաշվել: Սակայն մենք նաև գիտենք, որ ևս հազարավոր ռուս զինծառայողներ դեռ շարունակում են մնալ այնտեղ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս