«Աստանան չընդունեց Հայաստանի վերջնագիրը». Մոդեստ Կոլերով. «Ժամանակ»
«Ժամանակը» գրում է. «Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահներն Աստանայում ստորագրել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը։ Հայաստանը, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր ՀՀ պաշտոնյաների կողմից, չդարձավ Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամ, ուստի ենթադրվում է, որ Հայաստանը կլինի միության անդամ ոչ թե միության ձևավորումից՝ 2015թ. հունվարի 1-ից սկսած, այլփոքր-ինչ ուշ, եթե ապագայում ստորագրի միությանը միանալու փաստաթուղթը։
Այս հարցի շուրջ «Ժամանակը» զրուցեց Ռուսաստանի Դաշնության 1-ին կարգի պետական խորհրդական, ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, REX գործակալության ղեկավար Մոդեստ Կոլերովի հետ։
Նա նշեց, որ ԼՂ հարցը առաջ է քաշել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով ապագայում պետք է գբաղվի որոշ փաստատաթղթերի վերջնական համաձայնեցմամբ։ Պարզ չէ, թե այսօր ինչն է խնդիրը, քանի որ հայտնի չէ՝ այդ պահանջը Հայաստանը ներմուծե՞լ է փաստաթղթերում, թե՞ոչ։
Մոդեստ Կոլերովն ուշադրություն հրավիրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի՝ նախօրեին տված հարցազրույցին, որում նա նշել էր, որ Հայաստանն ամբողջությամբ անցել է, իրականացրել է «ճանապարհային քարտեզը»՝ ի տարբերություն Ղրղզստանի, որը «ճանապարհային քարտեզ» դեռևս չունի։
Խրիստենկոն ասել էր, որ ՄՄ հիմնադիր անդամ երկրների հետ մնացել է Հայաստանի միացման պայմանագրի մի քանի հարցերի համաձայնեցում, բայց նա նաև հույս էր հայտնել, որ մինչև տարեվերջ Հայաստանը կմիանա եվրասիական ինտեեգրացիոն պրոյեկտներին։
Սակայն, ըստ վերլուծաբանի, Աստանայի նիստին մենք այլ գրաֆիկ ենք լսել։ «Հայաստանը ցանկանում է համաձայնեցնել մինչև հունիսի 15-ը, Նազարբաևը ժամանակ է տալիս մինչև հուլիսի 1-ը, իսկ Պուտինն է ասում է՝ մի քանի օրերի ընթացքում։ Բայց ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մեկ այլ կարևոր հանգամանքի վրա։
Նազարբաևը միևնույն ժամանակ առաջարկել է Հայաստանին մեկ այլ սցենար՝ միանալ Մաքսային միությանը և ոչ Եվրասիական տնտեսական միությանը՝ միևնույն ժամանակ ասելով, որ Ղրղզստանն ու Տաջիկստանը կբավարարվեն դիտորդ-երկրների կարգավիճակով, այսինքն՝ մենք գործ ունենք եռամակարդակ ինտեգրացիայի հետ՝ Եվրասիական միություն, Մաքսային միություն և Մաքսային միության դիտորդություն։
Նազարբաևն առաջարկում է ՄՄ ընդունել Թուրքիային, միևնույն ժամանակ դիտորդական և ազատ առևտրի տարածքի մակարդակում Պուտինը ևս երեք երկրի անուն տվեց՝ Վիետնամ, Իսրայել և Հնդկաստան. սա ինտեգրացիայի չորրորդ մակարդակն է։
Այստեղ ես տեսնում եմ այն գաղափարի զարգացումը, որն արտահայտել էին Հայաստանում մեկ ամիս առաջ, խոսքն այն մասին է, որ Հայաստանը չի միանա Մաքսային միությանը, այլ ցանկանում է միանգամից միանալ Եվրասիական միությանը։
Ինձ մոտ հարց է ծագում՝ Հայաստանը ցանկանում է միանալ Եվրասիական միությանը՝ որպես առավել բարձր մակարդակի ինտեգրացիա, դա հասկանալի է, բայց ի՞նչ կարգավիճակով է ցանկանում միանալ որպես հիմնադի՞ր։ Այդ դեպքում դա պետք էր այսօր անել։
Նշանակում է՝ Հայաստանը բաց է թողել միությանը միանալու հնարավորությունը՝ որպես հիմնադիր, գնացքը գնացել է, պահը բաց է թողնվել։ Այսօր կարող է միանալ իր կողմից առաջ քաշված ինչ-ինչ պայմաններով՝ որպես ԵՏՄ-ին միացած անդամ, կամ թելադրել իր պայմանները, թե որոնք են դրանք՝ Հայաստանի հարցն է», – մեկնաբանեց Մոդեստ Կոլերովը։
Նա հավելեց, որ Հայաստանը չունի փաստաթղթի տեքստում ԼՂ-ի մասին հիշատակելու որևէ իրավաբանական հիմք, քանի որ Հայաստանն ինքը չի ճանաչում ԼՂ-ն որպես սեփական տարածք։
Հարցին՝ ինչո՞ւ է խոսվում ԵՏՄ անդամակցության մասին ԼՂ կարգավիճակի հարցը շրջանցելու համար, նա ասաց, որ ԼՂ հարցն ընդհանրապես չպետք է քննարկվի դե յուրե, քանի որ այդ հարցը լուծված է դե ֆակտո։ Ինքը՝ Հայաստանը, որոշում է ԼՂ հարցը դե ֆակտո, այլ ոչ թե դե յուրե, ուստի նա չպետք է բարձրացնի այդ հարցը։
«Գնահատական հնչեց, որ Հայաստանին երեք օր է անհրաժեշտ ինչ-որ հարցեր համաձայնեցնելու համար, և դրանով զբաղելու են վարչապետները։ Հետո Սերժ Սարգսյանն իր ժամկետը նշեց, Նուրսուլթ ան Նազարբաևը՝ իր ևայլն։
Նազարաբաևի մեկնաբանության մեջ հնչեց մի այսպիսի նրբերանգ, թե՝ հույս ունի, Հայաստանը կկարողանա համաձայնելցնել, այսինքն՝ փաստորեն Նազարբաևը համաձայնագրի համաձայնեցմանը Հայաստանի միանալու պատասխանատվությունը դրեց Հայաստանի վրա, Եվրասիական միության պայմաններն ընդունելու պատրաստակամության վրա։ Մենք կրկնում ենք տասն անգամ, հարյուր անգամ այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետը հանդես եկավ վերջնագրով, որ այդ հարցը ՀՀ-ի ձեռքում է, իսկ թե ինչու է այդ հարցը բարձրացվում՝ ինձ դա քիչ է անհանգստացնում. դա ՀՀ հարցն է», – ասաց Մոդեստ Կորովը»։
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։