Կախա Բենդուկիձեն հերքել է, որ նշանակվել է Պորոշենկոյի խորհրդականի պաշտոնում
Грузия Online-ի փոխանցմամբ՝ վրացի գործարար ու քաղաքական գործիչ Կախա Բենդուկիձեն «Դոժդ» հեռուստաալիքի եթերում հերքել է, որ նշանակվել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդական:
Բենդուկիձեն մանրամասնել է, որ նշանակվել է Ուկրաինայի առևտրի ու տնտեսական զարգացմանը նախարարությանը կից Տնտեսական ու խորհրդատվական խորհրդի անդամ: Բենդուկիձեն ընդգծել է, որ ԶԼՄ-ները սխալ են շարադրել Պորոշենկոյի այն խոսքերը, որ «իր խորհրդականների թվում լինելու են վրացիներ»:
Բենդուկիձեն նկատել է, որ Պորոշենկոն դեռ չի ստանձնել երկրի նախագահի պաշտոնը, և որ նա դեռ չունի որևէ խորհրդական: