Աբխազիայում ստեղծված իրավիճակը մտահոգություն է առաջացնում Թբիլիսիում ու Վաշինգտոնում. Փանջիկիձե

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխպետքարտուղար Ուիլյամ Բեռնսն ու Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են Աբխազիայում ստեղծված իրավիճակը:

Հանդիպումը կայացել է Փանջիկիձեի ամերիկյան աշխատանքային այցի շրջանակներում: Հանդիպումից հետո Փանջիկիձեն հայտարարել է, որ վերջին օրերին Աբխազիայում ստեղծված իրավիճակը մտահոգություն է առաջացնում Թբիլիսիում ու Վաշինգտոնում:

Փանջիկիձեն հավելել է, որ Բեռնսի հետ քննարկել է նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ, ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման գործընթացը, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցը, ԱՄՆ-ի հետ երկկողմ հարաբերությունները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031