Քրեական աշխարհը բաժանվել է երկու մասի. Հովիկ Աբրահամյանն ուզում է, որ Երրրոդմասցի Լյովիկը կարգվի թիվ մեկ քրեական հեղինակություն. «Ժողովուրդ»

«Մարտ ամսին տեղեկություններ տարածվեցին, որ ծեծի է ենթարկվել «օրենքով գող» Օշականցի Գևորիկը»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.

«Նրան ծեծի էին ենթարկել քրեական հեղինակություններ Քանաքեռցի Արթուրը՝ հայտնի Տույ մականվամբ, և Երրորդմասցի Լյովիկը: Ու այս միջադեպից հետո հայրենի քրեական աշխարհը բաժանվել է երկու մասի: Մի մասը պաշտպանում է Երրորդմասցի Լյովիկին, մի մասն էլ՝ Օշականցի Գևորիկին:

Ավելին՝ հակամարտող խմբավորումներին սկսել են «տանիք լինել» քաղաքական դաշտի ներկայացուցիչները: Մասնավորապես, քրեական աշխարհից եղած արտահոսքի հետևանքով, «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով, այս իրավիճակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն աջակցում է Երրրոդմասցի Լյովիկին և ամեն ինչ անում, որ նա Հայաստանում կարգվի թիվ մեկ քրեական հեղինակություն, մինչդեռ Աժ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն էլ ամեն ինչ անում է Օշականցի Գևորիկին սատարելու համար և պահանջում ներողություն խնդրել նրանից»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս