
Թուրքիայի ՍԴ-ը հակասահմանադրական է ճանաչել You Tube-ի արգելափակումը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում է ընդունել You Tube վիդեոհոսթինգի մասին: ՍԴ-ը վճռել է, որ վիդեոհոսթինգի արգելափակումը հանդիսանում է մարդու իրավունքների, խոսքի ազատությունների ու ազատ արտահայտման խախտում:
ՍԴ-ի որոշումը շուտով պետք է հասնի Կապի նախարարությանն ու Հեռահաղորդակցության ու կապի վարչությանը, որոնք էլ պետք է վերացնեն You Tube-ի արգելափակումը:
Այս տարվա մարտի 27-ին You Tubeո-ում տեղ էր գտել Սիրիայի վերաբերյալ Թուրքիայի ուժային կառույցների գաղտնի խորհրդակցության աուդիոձայնագրությունը, ինչից հետո Թուրքիայում արգելափակել էին You Tube-ը: