Բաժիններ՝

Մասնագետ. Ո՞րն է սիրախաղի (foreplay) կարևորությունը սեռական հարաբերության համար…

Հարց: Ի՞նչ է «foreplay»-ը և ո՞րն է դրա նշանակությունը սեռական հարաբերության համար:

Պատասխան: Սիրախաղը (foreplay) նախապատրաստումն է սեռական հարաբերության, որի ընթացքում կինն ու տղամարդը սիրում, շոյում և հպվում են իրար` պատճառելով հաճույք ու նախատրամադրելով օրգանիզմը սեքսի համար:

Կնոջ համար սիրախաղն ունի մեծ նշանակություն, քանի որ կինը սովորաբար ավելի մեծ կարիք ունի գրգռման` սեռական հարաբերությունից առաջ: Սիրախաղը տրամադրում է կնոջ ուղեղը, թուլացնում մարմինը, խոնավեցնում և լայնացնում հեշտոցը:

Ճիշտ է, որ սիրախաղը նույնքան կարևոր չէ տղամարդկանց համար, որքան կականց, սակայն միջին տարիքի տղամարդկանց համար այն կարևոր է էրեկցիայի առաջացման, ինչպես նաև` հաճելի սեռական հարաբերություն ունենալու համար:

Սիրախաղի միջոցով կինը ստանում է մեծ հաճույք, իսկ տղամարդը`երկարատև էրեկցիա:

Երբեմն սիրախաղի (բերանային) միջոցով կարող են փոխանցվել մի շարք հիվանդություններ, ինչպիսին են` գոնորեա, սիֆիլիս, հերհերպես, խլամիդիա, սունկ և այլն…

urolog.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս