ԱՄՆ-ին հաջողվել է մեկուսացնել Ռուսաստանին. Օբամա
Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման West Point-ի Ռազմական ակադեմիայի շրջանավարտների առջև ունեցած ելույթում հայտարարել է, որ ԱՄՆ-ին հաջողվել է մեկուսացնել Ռուսաստանին: Օբամայի խոսքերով՝ միջազգային հանրությունը կարողացել է հավասարակշռել ռուսական քարոզչությանն ու զինված զորամիավորումներին:
Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ աշխարհն անմիջապես դատապարտել է Ռուսաստանի գործողությունները, Եվրոպան ու G7-ը միացել են պատժամիջոցներին, ՆԱՏՕ-ն ուժեղացրել է Արևելյան Եվրոպայում իր ներկայությունը, ԱՄՀ-ն օգնում է կայունացնել Ուկրաինայի տնտեսությունը, ԵԱՀԿ-ի դիտորդները բացել են աշխարհի աչքերը՝ կապված Ուկրաինայի անկայուն շրջաններում տիրող իրավիճակի հետ:
Օբաման հավելել է, որ հենց ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների աջակցության շնորհիվ Ուկրաինային հնարավորություն է տրվել ընտրել սեփական ապագան: