Անհրաժեշտ է, որ Հայաստանն ամենամոտ ժամանակներս միանա Եվրասիական տնտեսական միությանը. Պուտին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է, որ անհրաժեշտ է, որ Հայաստանն ամենամոտ ժամանակներս միանա Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրին:
Պուտինի խոսքերով՝ նիստի ժամանակ քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում նաև Եվրասիական միությանը Հայաստանի միանալու հարցը. «Անհրաժեշտ է փաստաթուղթը ստորագրել ու հաստատել ամենամոտ ժամանակներս: Հայկական կողմը ցանկանում է դա անել հունիսին, մենք ընդհանուր առմամբ համաձայնվել ենք: Հուսով ենք, որ Հայաստանը շուտով կդառնա միության լիիրավ անդամ»:
Պուտինը հավելել է, որ նիստում քննարկվել է նաև Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի միանալու հարցը՝ ընդգծելով, որ կան այդպիսի հնարավորություններ: