
Ուկրաինան վաղ թե ուշ կհասկանա Եվրասիական տնտեսական միության առավելությունները. Լուկաշենկո

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծումն ապագայում կդառնա Բելառուսի, Ռուսաստանի ու Ղազախստանի քաղաքական, ռազմական ու հումանիտար միասնության հիմքը.
«Պայմանագրի ստորագրման ուղին եղել է երկար ու բարդ: Ինչ-որ մեկին մենք կորցրինք այդ ճանապարհին: Ես նկատի ունեմ Կուչմայի ժամանակվա Ուկրաինային, որը նույնպես մեզ սկսել է այս ծանր աշխատանքը: Դժբախտաբար, բեռը շատ ծանր ստացվեց Ուկրաինայի համար:
Սակայն ես վստահ եմ, որ Ուկրաինայի ղեկավարությունը վաղ թե ուշ կհասկանա, թե որտեղ է իր երջանկությունը: Համենայն դեպս նա չի կորցնի այն, ինչն իրավամբ պատկանում է Ուկրաինայի ժողովրդին»: