
Ուկրաինայի սահմանի մերձակայքում գտնվում է 18.000-22.000 ռուս զինծառայող

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Պետական սահմանային ծառայությունը նկատել է ուկրաինական սահմանից ռուսական զորքերի մասնակի նահանջ:
Ծառայության ղեկավար Նիկոլայ Լիտվինն այսօր Կիևում լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ առկա ենթակառուցվածքը հնարավորություն է տալիս ստորաբաժանումները ծավալել յուրաքանչյուրի պահի:
Լիտվինի խոսքերով՝ Ուկրաինայի սահմանի մոտակայքում գտնվում է 18.000-22.000 ռուս զինծառայող: Ավելի վաղ այդ թիվը տարբեր տվյալներով կազմել է մինչև 50.000 զինծառայող: