Իլհամ Ալիևը շնորհավորել է Պորոշենկոյին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Պյոտր Պորոշենկոյին՝ կապված մայիսի 25-ին Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթանակ տանելու հետ:

Շնորհավորական նամակում Ալիևը վստահություն է հայտնել, որ հետագայում նույնպես զարգացում կապրի ու կընդլայնվի Ադրբեջանի ու Ուկրաինայի միջև բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը: Ալիևն աշխատանքային հաջողություններ է մաղթել Պորոշենկոյին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031