«Աերոֆլոտը» հրաժարվել է 17 չվերթից՝ ներառյալ «Դոնի Ռոստով-Երևան» ու «Մինվոդի-Երևան» չվերթները
Metronews.ru-ի փոխանցմամբ` ռուսական Аэрофлот ընկերությունը կասեցրել է 17 ուղղությամբ թռիչքներ: Ընկերությունը հայտնել է, որ այլևս չի պլանավորում Մոսկվայից թռիչքներ իրականացնել Հուրգադա, Լուանդա ու Դամասկոս, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգից դեպի Բեռլին, Համբուրգ, Դյուսելդորֆ, Կիև, Մյունխեն, Օդեսա ու Ֆրանկֆուրտ:
Аэрофлот-ը հրաժարվել է նաև «Սոչի-Տաշքենդ» ու «Սոչի-Ֆրանկֆուրտ» չվերթներից: Դրա հետ մեկտեղ ընկերությունը փակում է Դոնի Ռոստովից ու Մինվոդիից դեպի Երևան ու Տաշքենդ թռիչքները: Բացի այդ, Վլադիվոստոկից թռիչքներ չեն իրականացվի դեպ Մուդանցզյան ու Սանյու:
Аэрофлот-ը հանդիսանում է Ռուսաստանի օդային տրանսպորտի առաջատարը: Ընդհանուր առմամբ նա թռիչքներ է իրականացնում աշխարհի 178 երկրի 1064 վայր: Аэрофлот-ի ավիապարկում հաշվվում է 158 օդանավ:
Аэрофлот-ը բազավորված է Մոսկվայում՝ Շերեմետևոյի միջազգային օդանավակայանում: Այս տարվա առաջին 4 ամիսներին Аэрофлот-ը փոխադրել է 6.89 միլիոն մարդու: Նախորդ տարվա ցուցանիշը կազմել էր ավելի քան 20 միլիոն ուղևոր: