Իրակլի Գարիբաշվիլին մոտ ժամանակներս երկու անգամ հանդիպելու է Անգելա Մերկելի հետ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին մայիսի 28-29-ին ԵՄ-ի Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա: Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետի մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ գերմանական այցի առաջին օրը Բեռլինում Վրաստանի վարչապետի հետ աշխատանքային ընթրիք է ունենալու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Հանդիպումից հետո մամուլի համար համատեղ հայտարարությամբ հանդես են գալու Մերկելը, Գարիբաշվիլին, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը և Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն:

Նշվում է, որ մոտ ժամանակներս Իրակլի Գարիբաշվիլին Անգելա Մերկելի հետ կհանդիպի նաև երկրորդ անգամ: Հունիսի 1-2-ին պլանավորված է Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Գերմանիա, որի շրջանակներում էլ նա հանդիպելու է Մերկելի հետ:

Տեսանյութեր

Լրահոս