Աստանան կկայանա՝ կտեսնեք. Էդվարդ Նալբանդյան

Եթե որևէ բան ստորագրելու լինեինք, մենք կհայտարարեինք այդ մասին։ Այսօր Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին գործերի  նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք մայիսի 29-ին Աստանայում Հայաստանը ստորագրելո՞ւ է Մաքսային միությանն անդամակցելու պայմանագիրը։ Ճշտմանը, թե այսինքն չի՞ ստորագրվելու, Նալբանդյանը պատասխանեց՝ Աստանան կկայանա, կտեսնեք։

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Աստանայում Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները ստորագրելու են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը։ 

Ստորագրման արարողությանը մասնակցելու են նաև Հայաստանի և Ղրղզստանի նախագահները։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս