Նոր կառավարության դրությունը բարդ է. «Առավոտ»
«Ուզեն- չուզեն, պատգամավորները, կուսակցությունները, հասակարակական շրջանակները այսօր թե՛ կառավարության ծրագրի և թե՛ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ անդրադառնում են նախորդ` Տիգրան Սարգսյանի կառավարության գործունեությունը»,- գրում է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը՝ ավելացնելով:
«Քանի որ նախագահը և խորհրդարանական մեծամասնությունը Հայաստանում չեն փոխվել, նոր կառավարության դրությունն այս առումով բարդ է: Մի կողմից` պատասխանատվություն կրել, ասենք, Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի կամ ռուսական վարկի կեսի զուտ «բանկային» օգտագործման համար` քաղաքական առումով անմտություն կլիներ:
Մյուս կողմից` ասել, որ նման գործուղությունները, մեղմ ասած, սխալ էին, նույնպես «ՀՀԿ թիմի» տեսանկյունից, որքան հասկանում եմ, նպատակահարմար չէ: Ես լինեի, առանց հրապարակային բանավեճերի և հռետորական հնարքների, այդպիսի գործերը կհանձնեի իրավապահներին` ընդ որում, հաշվի առնելով իրավիճակը` կուրծք չէի ծեծի, թե տեսե’ք, ես որքան արդար եմ»:
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։