Ռուսաստանը Հայաստանին կես միլիարդ դոլարի վարկ կտա. «Հրապարակ»

«Այս օրերին կրկին Հայաստանում է Արա Աբրահամյանը` մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պետական հանձնաժողովի 4-րդ նիստի աշխատանքներին»,- գրում է Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.

« Ի դեպ, 500 միլիոն դոլարի վարկը, որը խնդրում էր ՀՀ կառավարությունը Ռուսաստանից, Ռուսաստանը մերժում էր, որովհետև բոլոր միջոցները նպատակաուղղել էր դեպի Ղրիմ, այնուհանդերձ, Մաքսայինի ֆոնին որոշվել է Հայաստանին տալ այդ կես միլիարդ վարկը:

«Վարկն առաջիկայում ռեալություն կդառնա»,- տեղեկացրել է Հայաստանում գտնվող Արա Աբրահամյանը նեղ միջավայրում: Որոշ տեղեկություններով, ալամ աշխարհի հայերի «նախագահ» Արա Աբրահամյանը, այնուհանդերձ, «նեղացած» է հայաստանյաց իշխանություններից, որ այդպես էլ իր եղբորը` Բռլյանտի Գագոյին նախարար չնշանակեցին»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս