Քեթրին Էշթոնն ու Մոհամմադ Ջավադ Զարիֆը հանդիպումներ են անցկացնում Ստամբուլում

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլում շարունակվում են Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի ու ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հանդիպումները: Դրանք անցկացվում են Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցային հերթական փուլից առաջ, որը պլանավորված է հունիսի 16-20-ին:

Երկօրյա բանակցությունների ժամանակ Զարիֆն ու Էշթոնը Ստամբուլում քննարկում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի մանրամասները: Մայիսի 16-ին Վիեննայում Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային հերթական փուլն ավարտվել էր անարդյունք:

Տեսանյութեր

Լրահոս