Սաակաշվիլին կարող է դառնալ Պորոշենկոյի խորհրդականը. Կլիչկո
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Դենդուկիձեն կարող են ընդգրկվել Պյոտր Պորոշենկոյի թիմում՝ որպես նախագահի պաշտոնում նրա խորհրդականներ:
Այս մասին այսօր տեղի հեռուստատեսության եթերում հայտարարել է «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն, ով exit-poll-ի արդյունքներով հաղթել է Կիևի քաղաքապետի երեկվա ընտրություններում.
«Վրաստանն օրինակ է ծառայում մեզ համար: Ես այդ թեմայի շուրջ խոսել եմ շատերի հետ: Խոսել եմ Սաակաշվիլիի հետ, ով առաջարկել է իր ծառայությունները, խոսել եմ Դենդուկիձեի հետ և վստահ եմ, որ նրանցից յուրաքանչյուրը կօգնի (Ուկրաինայի նորընտիր նախագահին), եթե լինի դրա անհրաժեշտությունը»:
Ուկրաինայի ԿԸՀ-ի տվյալներով՝ Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքներով հաղթում է գործարար, Rsohen-ի սեփականատեր Պյոտր Պորոշենկոն: