Բաժիններ՝

Սիրիան վտարում է Հորդանանի գործերի ժամանակավոր հավատարմակատարին

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դամասկոսը Հորդանանի գործերի ժամանակավոր հավատարմակատարին հայտարարել է «անցանկալի անձ» (persona non grata): Նրան կարգադրվել է 24 ժամում լքել Սիրիայի տարածքը: Դա դարձավ Ամմանից Սիրիայի դեսպան Բահջաթ Սուլեյմանին վտարելու պատասխանը:

Ամմանից Սիրիայի դեսպանին վտարելու մասին հայտնի էր դարձել դրանից ժամեր առաջ: Հորդանանի ԱԳՆ-ը հայտնել էր, որ սիրիացի դեսպանը խախտել է դիվանագիտական արձանագրությունը՝ սոցցանցերում անելով վիրավորական մեկնաբանություններ:

Ներկա դրությամբ Հորդանանում գտնվում է ավելի քան մեկ միլիոն սիրիացի փախստական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031