Հորդանանը Սիրիայի դեսպանին հայտարարել է «անցանկալի անձ»
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հորդանանը Սիրիայի դեսպանին հայտարարել է persona non grata (անցանկալի անձ): Հորդանանը պահանջել է, որ Սիրիայի դեսպանը երկիրը լքի 24 ժամվա ընթացքում:
Հորդանան այդ քայլին է գնացել այն բանից հետո, ինչ Սիրիայի դեսպանն սադրիչ հայտարարություններ է արել: Հորդանանը կարծում է, որ դրանով իսկ դեսպան Բահջաթ Սուլեյմանը խախտել է դիվանագիտական նորմերը և որոշել է նրան արտաքսել երկրից: